Լույսեր

четверг, 17 ноября 2011 г.

Apple-ը թողարկել է iTunes 10.5.1-ը




Այսօր առավոտյան Apple-ը թողարկել է iTunes-ի մի նոր տարբերակ, որին ավելացված են կազմակերպության նոր՝ սքանի և երաժշտությունը համեմատող ծրագրերը:

iTunes 10.5.1-ը, որը Apple-ը տրամադրել է որպես անվճար նորամուծություն, իր մեջ ներառում է iTunes Match, որը սքանավորում է օգտագործողի երաժշտության ցանկը` գտնելու համար երաժշտություն, որը գնված չէ Apple-ից:

Եթե ծրագիրը գտնում է նույն երաժշտությունը Apple-ի սեփական երաժշտական գրադարանում, Apple-ը օգտագործողին տրամադրում է այն նույն որակով, ինչով որ նա կարող էր այն գնել iTunes-ից, այնքան ժամանակ մինչ օգտագործողը հանդիսանում է համապատասխան վճարովի ծառայության բաժանորդը: Ծառայությունը տարեկան արժե 24.99 դոլար:

հղում 1in.am

Комментариев нет:

Отправить комментарий