Լույսեր

вторник, 15 ноября 2011 г.

Ինչպես կոտրել Nokia սմարթֆոնների Symbian համակարգը առանց անձնական սերտիֆիկատի


Ամիսներ առաջ ներկայացրել է, թե ինչպես կարելի է ստանալսերտիֆիկատներ սմարթֆոնների համար և դրանցով ստորագրել խաղերը և ծրագրերը, որպեսզի դրանք կարողանաք տեղադրել բջջային հեռախոսի մեջ: Սակայն սկսած 2011 թվականի հունիսի 23-ից այդ սերտիֆիկատները իրենց այլևս չեն արդարացնում: Այսինքն այն մարդիկ, ովքեր մինչ այդ ամսաթիվը արդեն ստացել  էին սերտիֆիկատներ, ապա կարող են հանգիստ շարունակել ստորագրել իրենց ծրագրերը և խաղերը ու օգտագործել: Իսկ ովքեր չունեն սերտիֆիկատներ, ապա նրանց համար կա ուրախալի լուր: Հնարավոր է շրջանցել սիմբիանի սահմանափակումները առանց սերտիֆիկատի: Շնորհակալություն եմ հայտնում բլոգի այցելուներից Կարեն Հովսեփյանին ինձ այս մեթոդի մասին հուշելու համար: Այսպիսով ինչպես միշտ քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կոտրենք Nokia սմարթֆոնների Symbian համակարգը:

1.Միացրեք հեռախոսը համակարգչին Memory Card ռեժիմով:
2.Ներբեռնեք և ապաարխիվացրեք այս ֆայլը:
3.Տեղադրեք այդ արխիվի պարունակությունը հիշողության քարտի սկզբնական դիրեկտորիայում (Եթե այդպիսի թղթապանակ արդեն կա, ապա տեղադրեք դրա վրա):


4.Ներբեռնեք և հեռախոսի հիշողության քարտի մեջ տեղադրեք (install) Dr.Web անտիվիրուսը:

5. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը: Սեղմեք Получить ключ, այնուհետև Демо-ключ: Լրացրեք պահանջվող դաշտերը և սեղմեք OK:


5. Հիմա անհրաժեշտ է հետ բերել Կարանտինի ֆայլերը: Ծրագրի մեջ սեղմեք Функции –> Карантин: Կցուցադրվի 3 ֆայլ: Սեղմեք Функции –> Выделить все, այնուհետև Функции –> Восстановить

     

6. Այս քայլից հետո կարող եք ջնջել Dr.Web հակավիրուսը, եթե իհարկե չեք պատրաստվում այն հետագայում օգտագործել

7. Տեղադրեք ROMPatcher+Lite ծրագիրը բջջային հեռախոսի հիշողության մեջ (C դիսկ):

8. Բացեք ծրագիրը: Ծրագիրը առաջարկում է երկու տարբերակ՝ Install Server RP+ և Open4All: Սեղմեք առաջին տարբերակի վրա և տեղադրեք դա: Այնուհետև ավելացրեք դա ավտոմեկնարկման մեջ: Նույն գործողությունը կրկնեք նաև երկրորդ տարբերակի դեպքում ու Restart արեք հեռախոսը:


       


Եթե որևէ խնդիր չի առաջացել նախորդ քայլերում, ուրեմն Ձեր բջջայինի Symbian համակարգը արդեն կոտրված է և կարող եք հանգիստ առանց ստորագրելու տեղադրել ցանկացած ծրագիր կամ խաղ:
Հավանեցի՞ր տեղեկացրու ընկերներիտ սոց. ցանցերում 

Комментариев нет:

Отправить комментарий