Ուսանողի համար ամենակարևորը ոչ թե քննություն տալն է, այլ ճիշտ ժամանակին դրա մասին հիշելը: Ուսանող լինելը շատ լավ բան է, սակայն սովորելը խանգարում է: Ուսանողը հանուն քննության գնում է ամեն ինչի, նույնիսկ քննության: Հայտարարություն Դեկանատի պատին` "Լեզու չհանձնած ուսանողները կախված են երկրորդ հարկում:" Ուսանողներ հիշեք` "Այն ամենը, ինչ ասելու եք քննության ժամանակ, հետագայում օգտագործվելու է Ձեր դեմ:" Եթե Ձեզ տվել են լավ գիտելիքներ, դա չի նշանակում, որ դա Դուք ստացել եք: Ուսանողը թեման չգիտի երկու դեպքում` քննությունից առաջ և քննությունից հետո: Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը: Եթե ինֆորմացիան չի տեղավորվում գլխում, ուրեմն սխալ գլխում է հայտնվել: Առաջ ես կարծում էի, որ շատ բաներ չեմ հասկանում... ես փորձեցի սովորել... այժմ ես գիտեմ, որ չեմ հասկանում ավելի շատ բաներ: |
Լույսեր
четверг, 17 ноября 2011 г.
Շնորհավոր ուսանողների տոնը
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий